Ռիբերիի գործակալը նշել է, թե որտեղ կարող է կարիերան շարունակել ֆրանսիացին

14:00 19.08.2019

Ֆրանկ Ռիբերիի գործակալը նշել է, թե որտեղ կարող է կարիերան շարունակել ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Ներկա պահին Ռիբերին ազատ գործակալի կարգավիճակ ունի։

«Ներկա պահին մենք բանակցում ենք «Լոկոմոտիվի» հետ։ Բանակցությունները ակտիվ փուլում են։ Ամեն բան պետք է որ մինչև ամսվա վերջ որոշվի»,-գործակալ Ժան-Պիեր Բերնեի խոսքերն է մեջբերում Sport24-ը։ 

Այսպիսով, սպասվում է, որ առաջիկա օրերին Ռիբերին կտեղափոխվի «Լոկոմոտիվ»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Մոսկվայի «Դինամոն» և «Սպարտակը»։ 

Ռիբերիի վերջին ակումբը եղել է Մյունխենի «Բավարիան»։ 

Share |

Լրահոս

Loading...