Հետաքրքրվածություն կա․ Տարխանովը՝ Յուրա Մովսիսյանի մասին

23:40 19.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» ընդունել էր «Արարատին» ու 1-4 հաշվով պարտություն կրեց։ 

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տանտերերի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը անդրադարձել է շրջանառվող շշուկներին այն մասին, թե հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է միանալ «Փյունիկին»։

«Առայժմ ոչինչ ասել չեմ կարող։ Նրա նկատմամբ հետաքրքրվածություն վաղուց կա, բայց այժմ ամեն ինչ հանգիստ է և խաղաղ»,- ասաց ռուս մասնագետը։

Share |

Լրահոս

Loading...