Տուխել․ Նեյմարը չի հեռանա, քանի դեռ ակումբը նրան փոխարինող չի գտել

09:43 19.08.2019

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Լիգա 1-ի երկրորդ տուրի «Ռենի» դեմ խաղից հետո (1-2) դարձյալ անդրադարձել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին։ 

«Նա չի հեռանա, քանի դեռ ակումբը փոխարինող չի գտել նրան։ Դա հնարավոր չէ, որ Նեյմարը հեռանա առանց փոխարինման։ Եթե նա մնա թիմում, մենք կունենանք ֆուտբոլիստ, ով կօգնի մեզ հաղթանակներ տանել»,-Տուխելի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ 

Խաղի մասին Տուխելը ասաց հետևյալը․ 

«Մենք խփեցինք առաջին գոլը ու վերահսկում էինք խաղը։ Պետք է երկրորդ գնդակն ուղարկեինք ու ավարտեինք խաղը, սակայն չկարողացանք։ Նման պայմաններում դժվար է խաղալ։ Դու կարող ես ինչպես հաղթել այսպիսի խաղ, այնպես էլ պարտվել»։

 

Share |

Լրահոս

Loading...