Ֆերստապեն․ Ֆորմուլա-1-ում կան երեք-չորս ավտոարշավորդներ, որոնք չեն զիջում Հեմիլթոնին

13:24 19.08.2019

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը չի կարծում, որ «Մերսեդեսի» ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը, ով ընդհանուր հաշվարկում ներկա պահին առաջատար է, ամենատաղանդավորն է «արքայական մրցարշավներում»։ 

«Ես կենտրոնացած չեմ միայն Հեմիլթոնի վրա։ Կան նաև այլ մրցարշավորդներ, ովքեր կարող էին այնպիսի ցուցանիշներ գրանցել, ինչպես Լյուիսը։ Ներկա պահին ֆորմուլա-1-ում կան երեք-չորս մրցարշավորդներ, ովքեր չեն զիջում Հեմիլթոնին։ Արդյունքները կապված են մեքենաներից»,-Ֆերստապենի խոսքերն է մեջբերում F1i-ն։

Ընթացիկ մրցաշրջանում միայն Ֆերստապենին է հաջողվել գերազանցել «Մերսեդեսին»։ Մաքսը հաղթող է ճանաչվել Ավստրալիայի և Գերմանիայի Գրան-Պրիներում, մինչդեռ մյուս բոլոր մրցարշավները հաղթել են «Մերսեդեսի» ներկայացուցիչները ի դեմս Հեմիլթոնի և Վալտերի Բոտտասի։ 

Վերջին Գրան-Պրին կայացել է Հունգարիայում, որի ընթացքում Լյուիս Հեմիլթոնը finish-ից մի քանի շրջան առաջ կարողացավ առաջ անցնել Ֆերստապենից։ 

Share |

Լրահոս

Loading...