Մալկոմը տևական ժամանակով դուրս է մնացել շարքից

00:29 19.08.2019

«Զենիթի» վինգեր Մալկոմը վնասվածքի պատճառով տևական ժամանակ չի կարողանա օգնել իր թիմին։

Այս մասին հաղորդում է ռուս մեկաբան Գեորգի Չերդանցևը։

«Ես այնքան էլ լավ նորություն չունեմ։ «Զենիթից» ստացած տեղեկատվության համաձայն՝ Մալկոմը բաց է թողնելու 6 շաբաթ։ Նա չի մասնակցի «Սպարտակի» դեմ առաջիկա խաղին և բաց կթողնի Չեմպիոնների լիգայի մեկնարկը»,- Матч ТВ-ի եթերում ասել է Չերդանցևը։

Հիշեցնենք, որ Մալկոմն այս ամռանն է 40 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել «Զենիթ»։ Կատալոնական ակումբը ևս 5 մլն եվրո կարող է ստանալ բոնուսների տեսքով։

Բրազիլացի ֆուտբոլիստը ռուսական ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է ստորագրել և տարեկան ստանալու է 6,5 մլն եվրո։

Share |

Լրահոս

Loading...