Զենիթի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

20:33 19.08.2019

«Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել կենտրոնական պաշտպան Կիրիլ Ալոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հաղորդվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, նախորդ տարիներին հաջողությամբ հանդես է եկել ռուսական ակումբի երկրորդ թիմի կազմում (50 խաղ, 6 գոլ):

2019-ի մայիսին Ալոյանը հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն չկարողացավ միանալ Մ-21 թիմին Ռուսաստանում գործող լեգեոներների սահմանափակման պատճառով:  

«Ուրախ եմ, որ համալրել եմ «Ալաշկերտի» կազմը: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ամեն ինչ կանեմ իմ նոր թիմին օգուտ տալու համար»,- ասել է ֆուտբոլիստը երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Նշվում է, որ սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտը» նոր ձեռքբերումներ կունենա:

 

Share |

Լրահոս

Loading...