Ֆեդերեր. Համոզված չեմ, որ երիտասարդ թենիսիստները Նադալի, Ջոկովիչի և ինձ պես տաղանդավոր են

17:55 20.08.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն իր մեկնաբանությունն է տվել այն փաստի վերաբերյալ, որ մարզաձևում շարունակում է իշխել «մեծ եռյակը»՝ չնայած մեծաթիվ երիտասարդ թենիսիստներ կան:

«Նախ ցանկանում եմ ընդգծել, որ մենք անդադար նոր սերունդներ ենք ճանապարհում: Երկրորդ, համոզված չեմ, որ երիտասարդներն այնքան տաղանդավոր են, որքան ես, Նադալը և Ջոկովիչը: Չեմ բացառում, որ կարող եմ նաև սխալվել»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

Նշենք, որ ATP-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում այժմ ընդամենը 4 թենիսիստի տարիք է 25-ից ցածր՝ Դանիլ Մեդվեդև (5-րդ հորիզոնական, 23 տարեկան), Ալեքսանդր Զվերև (6-րդ, 22, Ստեֆանոս Ցիցիպաս (8-րդ, 21), Կարեն Խաչանով (9-րդ, 23):

Share |

Լրահոս

Loading...