Արարատ-Արմենիա - Դյուդելանժ հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

14:44 20.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում օգոստոսի 22-ին հյուրընկալելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղը սպասարկելու են ավստրիացի մրցավարները:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Հարալդ Լեհները: Նրան օգնելու են Անդրեաս Հայնդրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը: Չորրորդ մրցավարը լինելու է Յուլիան Վայնբերգերը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպումը ցուցադրվելու է Առաջին ալիքով:

Share |

Լրահոս

Loading...