Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստը հրավիրվել է Բուլղարիայի հավաքական

00:12 20.08.2019

«Արարատ-Արմենիայի» պաշտպան Գեորգի Պաշովը հրավիրվել է Բուլղարիայի ազգային հավաքական:

Բուլղարիայի ազգային ընտրանին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում երկու հանդիպում է անցկացնելու: Բուլղարացիները մրցելու են Անգլիայի և Իռլանդիայի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ Պաշովը «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես է գալիս նախորդ ամռանից:

Հավելենք, որ Պաշովը երկու հանդիպում է անցկացրել Բուլղարիայի Մ21 հավաքականում:

Share |

Լրահոս

Loading...