ԵԼ. Արարատ-Արմենիայի հանդիպումները կցուցադրվեն հեռուստատեսությամբ

14:19 20.08.2019

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հանդիպելու է «Դյուդելանժին»:

Առաջին հանդիպումը կկայան Երևանում, օգոստոսի 22-ին: Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին:

Հանրային հեռուստաընկերության սպորտային բաժնի ղեկավար Կարեն Գիլոյանը Facebook-ի իր պաշտոնական էջի միջոցով հայտնել է, որ երկու հանդիպումներն էլ ցուցադրվելու են Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Share |

Լրահոս

Loading...