Ռոբեն. Ցանկանում եմ մեկ տարի ֆուտբոլի հետ որևէ առնչություն չունենալ

14:59 20.08.2019

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Արյեն Ռոբենը, որը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, պատմել է, որ առաջիկայում չի ցանկանում ֆուտբոլին առնչվող գործունեություն ծավալել:

«Կես տարի, անգամ մեկ տարի ցանկանում եմ ֆուտբոլի հետ որևէ ընդհանրություն չունենալ: Հետո կտեսնենք: Ցանկանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Սա նորմալ ցանկություն է, քանի որ երկար տարիներով ապրել եմ միայն ֆուտբոլով»,- հոլանդացու խոսքը մեջբերել է Sport1-ը:

Հիշեցնենք, որ Արյեն Ռոբենը «Բավարիայում» հանդես է եկել 2009-2019 թվականներին, իսկ մինչ այդ խաղացել է «Ռեալում», «Չելսիում», ՊՍՎ-ում», «Գրոնինգենում»:

Share |

Լրահոս

Loading...