11 տարի առաջ այս օրը Հայաստանի Մ21 հավաքականը հաղթեց Թուրքիային (տեսանյութ)

17:20 20.08.2019

2008 թվականի օգոստոսի 20-ը պատմական օր է հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Հենց այդ օրը Հայաստանի Մ21 հավաքականը ԵՎՐՈ-2009-ի ընտրական փուլում հաղթանակի հասավ Թուրքիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ: 

«Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով: Մեր ընտրանու կազմում 89-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կառլեն Մկրտչյանը, իսկ մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակում հաղթական գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի Մ21 հավաքական. Գրիգոր Մելիքսեթյան, Արթուր Ստեփանյան, Միխայիլ Սիմոնյան, Արտակ Անդրիկյան, Արթուր Եդիգարյան, Նորայր Սահակյան, Հովհաննես Գոհարյան, Հենրիխ Մխիթարյան. Գևորգ Ղազարյան. Կառլեն Մկրտչյան:

Share |

Լրահոս

Loading...