Ռուբեն Լեսկանոն նշանակվել է Հայաստանի Մ17 հավաքականի գլխավոր մարզիչ

17:43 20.08.2019

Հայաստանի Մ17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռուբեն Լեսկանոն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Լեսկանոն ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անձնակազմում. զբաղվում է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի համակարգմամբ, դասախոսում է մարզչական ակադեմիական դասընթացում:

Հավելենք, որ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ էլ նշանակվել է Ռաֆայել Նազարյանը:

Share |

Լրահոս

Loading...