Արկադի Անդրեասյանն աշխատանքի է անցել Ուրարտուում

15:32 20.08.2019

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը նոր աշխատանք ունի:

Անդրեասյանն այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։ Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրարտուն» հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել պարոն Անդրեասյանին:

Հիշեցնենք, որ Անդրեասյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել: Գլխավորել է «Կոտայք», «Զվարթնոց», «Միկա» ակումբները: Երկար ժամանակ աշխատել է «Արարատում», որտեղից հեռացել էր 2018 թվականին:

Հավելենք, որ «Ուրարտուն» այսօր հայտարարեց նաև, որ ակադեմիայի գլխավոր մարզիչ - մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար է նշանակվել Ալբերտ Սաֆարյանը:

Share |

Լրահոս

Loading...