Բարսելոնան Յուվենտուսին առաջարկել է գնել Սուարեսին

20:35 20.08.2019

Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ քննարկել է մի քանի հնարավոր տրանսֆերներ, հաղորդում է Tuttosport-ը:

Աղբյուրի տվյալներով՝ կատալոնական ակումբը թուրինցիներին առաջարկել է գնել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, սակայն այդ տարբերակը չի հետաքրքրել իտալացիներին, քանի որ նրանք կենտրոնացած են «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին ձեռք բերելու վրա: Քննարկվել է նաև «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանի՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հետ փոխանակման տարբերակը, սակայն ակումբները ֆուտբոլիստների արժեքների պատճառով համաձայնության չեն հասել:Բացի այդ, կողմերը քննարկել են պաշտպաններ Դանիել Ռուգանիին Խուան Միրանդայի հետ փոխանակելու հնարավորությունը։

Եվրոպայում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 2-ին:

Share |

Լրահոս

Loading...