Չալըշըր. Հույս ունեմ, որ շուտով նորից կկրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապաիկը

16:41 20.08.2019

Հայաստանի ազգային հավաքականի և  «Գոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը մեծ անհամբերությամբ է սպասում ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներին:

Արմեն Գյուլբուդաղյացնի գլխավորած թիմը սեպտեմբերի 5-ին պետք է մրցի Իտալիայի ազգային հավաքականի, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ:

Չալըշըրը Instagram-ի իր էջում գրառում է կատարել.

«Ափսոսում եմ, որ բաց եմ թողել ազգային հավաքականի նախորդ երկու հանդիպումները: Այդ խաղերի օրերը համընկան իմ հարսանիքի հետ: Հույս ունեմ, որ շուտով կրկին հնարավորություն կստանամ կրելու ազգային ընտրանու մարզաշապիկը»,- գրել է ֆուտբոլիստը:

Share |

Լրահոս

Loading...