Կասիլյասը դեկտեմբերին կարող է դաշտ վերադառնալ

19:16 20.08.2019

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է այս տարվա վերջին դաշտ վերադառնալ։ Ինչպես հաղորդում է A Bola-ն՝ դեկտեմբերին 38-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որը պետք է պատասխանը դառնա այն հարցի արդյոք նա պատրա՞ստ է նորից դաշտ դուրս գալ։ Ավելի վաղ 38-ամյա իսպանացին ընդգրկվել էր թիմի՝ առաջիկա մրցաշրջանի հայտացուցակում։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին իսպանացին սրտի կաթված էր տարել: Նրան տեղափոխել էին հիվանդանոց ու վիրահատության ենթարկել:  

Կասիլյասը «Պորտուում» հանդես է գալիս 2015 թվականից։

 

 

Share |

Լրահոս

Loading...