Կլոպ․ Կոուտինյոն գերազանց խաղացող է, բայց մենք ֆինանսապես չէինք կարող նրան մեզ թույլ տալ

21:50 20.08.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի՝ վարձակալական հիմունքներով «Բարսելոնայից» «Բավարիա» տեղափոխության մասին։

«Արտասովոր է հնչում, բայց մենք ֆինանսապես չէինք կարող մեզ նրան թույլ տալ։ Այդ պահին արդեն ծախսել էինք Կոուտինյոյի համար ստացած գումարները։ Նա գերազանց խաղացող է ու հիանալի տղա։

Այդ ժամանակ չէինք ուզում վաճառել Կոուտինյոյին, բայց «Բարսելոնան», կարելի է ասել, ստիպեց մեզ վաճառել նրան՝ մեծ գումար առաջարկելով։ Կոուտինյոն ի զորու է փոխել խաղի ընթացքը։ Դա այնքան էլ լավ չէ Դորտմունդի «Բորուսիայի» համար, բայց «Բավարիայի» ու Բունդեսլիգայի համար գերազանց տրանսֆեր է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։ 

«Բավարիան» 27-ամյա Կոուտինյոյին վարձակալել է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ։  

 

Share |

Լրահոս

Loading...