Աթլետիկի հետ խաղից հետո Դեմբելեն հրաժարվել է բուժզննում անցնել

16:06 20.08.2019

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ նոր տեղեկատվություն է հրապարակվել:

El Chiringuito-ն հաղորդում է, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղից (0-1) հետո Դեմբելեն հրաժարվել է բուժզննում անցել:

Նա ակումբի բժշկական անձնակազմին ասել է, թե ցավեր չի զգում և ստացած վնասվածքը ոչ լուրջ է համարում:

Ավելին, Դեմբելեն մեկնել է Սենեգալ: Նա օդանավակայանում 5 ժամ է անցկացրել՝ սպասելով անհատական թռիչքին:

Երեկ երեկոյան ֆուտբոլիստը վերադարձել է Բարսելոնա ու բուժզննում է անցել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դեմբելեն ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի 5 շաբաթ:

Share |

Լրահոս

Loading...