Դեմբելեն կրկին զայրացրել է Բարսելոնայի ղեկավարությանը

19:40 20.08.2019

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն հերթական անգամ հիասթափեցրել է ակումբին, հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստը պետք է շաբաթ օրը բուժզննում անցներ «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 1-ին տուրի խաղում ստացած վնասվածքի պատճառով (0-1): Սակայն ֆրանսիացին նշանակված ժամին այդպես էլ չի հանդիպել բժիշկների հետ։ Փոխարենը հանգստյան օրերին մեկնել է Սենեգալ և ակումբի ժամանել է միայն երկուշաբթի: Ֆուտբոլիստի վարքագծից խիստ դժգոհ են մնացել ակումբի ղեկավարությունը, բուժանձնակազմն ու նրա թիմակիցները։

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել էր ձախ ծնկատակի ջլի վնասվածք։ Վնասվաշքից վերականգնման ժամկետը կկազմի մոտ հինգ շաբաթ:

Share |

Լրահոս

Loading...