Դեմբելեի գործակալը խոսել է ֆուտբոլիստի՝ բուժզննում անցնելուց հրաժարվելու լուրերի մասին

22:39 20.08.2019

Մուսսա Սիսսոկոն՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գորխակալը, հերքել է այն տեղեկությունը, թե ֆուտբոլիստը հրաժարվել է բուժզննում անցնել «Աթլետիկի» հետ խաղից հետո (0-1) ու մեկնել է Սենեգալ։

  «Դա սուտ է։ Նա Սենեգալ չի մեկնել, այլ եղել է Ռեննեում՝ իր մոր տանը։ Վստահ եմ 100%-ով։

Վնասվածքը բացահայտել է միայն երկուշաբթի օրվա մարզմանը»,- Սիսսոկոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեմբելեն ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի 5 շաբաթ:  

Share |

Լրահոս

Loading...