Դեմիրալը՝ Յուվեի մասին․ Ես հիմա իմ կուռքերի հետ եմ խաղում

22:08 20.08.2019

«Յուվենտուսի» 21-ամյա պաշտպան Մերիհ Դեմիրալը խոսել է նոր թիմից ստացած տպավորությունների մասին։ 

«Հույս ունեմ երկրպագուներին ապացուցել, որ ես ուժեղ պաշտպան եմ, ու կարդարացնեմ նրանց սպասելիքները։ Հիմա ես իմ կուռքերի հետ եմ խաղում, ինչպիսին Կյելինին է։

Կյելինին ու Բոնուչին ինձ շատ են օգնել այստեղ ադապտացվելու հարցում այնպես, ինչպես մյուս խաղացողները։ Հուսով եմ՝ նրանցից շատ բան կսովորեմ։

Սարին անձամբ է դասավորում պաշտպանությունը, դա ինձ թույլ է տալիս լավագույն ձևով մարզվել ու աշխատել իմ թերությունների վրա»,-Դեմիրալի խոսքերն է փոխանցում Goal-ը։

 Այս ամառ Դեմիրալը «Յուվենտուս» էր տեղափոխվել «Սասսուոլոյից» 15 մլն եվրոյի դիմաց։

 

Share |

Լրահոս

Loading...