Այնտրախտի պաշտպանը հաբ է ընդունել խաղի ժամանակ. Նրան կասկածում են դոպինգի մեջ

18:08 20.08.2019

«Այնտրախտի» պաշտպան Մարտին Հինտերեգերը «Հոֆենհայմի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղից հետո (1-0) գրավել է հակադոպինգային ծառայությունների ուշադրությունը:

Ավստրիացի ֆուտբոլիստը հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել՝ խփելով արդեն առաջին րոպեին: Խաղի վերջնամասում Հինտերեգերը վնասվածք է ստացել և հայտնվել խոտածածկին։ «Այնտրախտի» մարզչական շտաբը պատրաստվել է փոխարինում իրականացնել, սակայն որոշ ժամանակ անց պլանները փոխվել են: Օգնություն ցույց տալուց հետո «Այնտրախտի» բժիշկը Մարտինին է փոխանցել դեղահաբ, որն անմիջապես ֆուտբոլիստն օգտագործել է։

«Սարսափելի ցավ զգացի, բայց բժիշկը օգնեց ինձ, և ես կարողացա շարունակել խաղը»:

Ֆուտբոլիստի խոսքերը կասկածներ են առաջացրել, իսկ ակումբում հայտարարել են, որ նրան ոչ թե ցավազրկող են տվել, այլ ածխաջրեր։

Ինչպես հաղորդում Է Suddeutsche Zeitung-ը, կատարվածով հետաքրքրվել է ազգային հակադոպինգային գործակալությունը, որն առաջիկայում իր հետաքննությունը կանցկացնի: 

Share |

Լրահոս

Loading...