Ազարը շարք կվերադառնա նախատեսվածից շուտ

16:35 20.08.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը նախատեսվածից շուտ կվերադառնա խաղադաշտ:

Ֆուտբոլիստն ազդրի մկանային վնասվածք էր ստացել նախորդ շաբաթ: Նախապես հայտարարվել էր, որ Ազարը բաց կթողնի 3-4 շաբաթ, սակայն Marca-ն հաղորդում է՝ պարզվել է՝ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ:

Ֆուտբոլիստը կհասցնի լիովին ապաքինվել նախքան Լա Լիգայի երրորդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ Էդեն Ազարն այս ամռանն է 100 մլն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»:

Share |

Լրահոս

Loading...