«Շանհայ Շենհուայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին կարող է վերադառնալ «Ռոմա», որի կազմում հանդես է եկել 2016-2019 թվականներին։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրայի թվիթերյան էջը՝ հարձակվողը նույնիսկ պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման հանուն իտալական ակումբ վերադառնալու։
Հռոմեացիներն այս պահին աշխատում են գործարքի վրա։ Վարձակալական պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ։