Մատյուիդին տեղ չունի Սարիի ծրագրերում

12:14 20.08.2019

«Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է փոխել ակումբը:

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ծրագրերում 32-ամյա ֆուտբոլիստը տեղ չունի: Հաղորդվում է, որ Սարին ավելի շատ կարևորում է Էմրե Ջանի, Միրալեմ Պյանիչի, Սամի Խեդիրայի դերակատարությունը, քան Մատյուիդիի:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Մատյուդիի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն», «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերթոնը» և «Պարի Սեն Ժերմենը»:

Հավելենք, որ Իտալիայի նախորդ առաջնությունում Բլեզ Մատյուիդին մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...