Sinquefield Cup. Լևոն Արոնյանը երրորդ ոչ-ոքին խաղաց

11:40 20.08.2019

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվում է Sinquefield Cup սուպերմրցաշարը:

Երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 42-րդ քայլում՝ ոչ-ոքի արդյունքով:

Լևոն Արոնյանը մրցաշարի առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, իսկ երկրորդ տուրում կիսել էր միավորը հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Share |

Լրահոս

Loading...