Կլոպ. Չզարմանաք, եթե 3 տարուց ավարտեմ կարիերաս

17:02 20.08.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ կարիերան շուտ կավարտի:

«Ես շարունակում եմ աշխատել նույն ոգով, սակայն չգիտեմ՝ ինչ կլինի երկու կամ երեք տարի անց: Հնարավոր է՝ երեք տարուց ավարտեմ կարիերաս: Ես հիմա չեմ վստահեցնում, որ հենց այդպես էլ կլինի, բայց եթե նման բան տեղի ունենա՝ չզարմանաք»,- Կլոպի խոսքը մեջբերել է Bild-ը:

Յուրգեն Կլոպի՝ «Լիվերպուլի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Գերմանացի մասնագետի գլխավորությամբ «կարմիրները» 212 հանդիպում են անցկացրել՝ տոնելով 122 հաղթանակ, կրելով 38 պարտություն, 52 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի արդյունքում:

Նախորդ մրցաշրջանում Կլոպի թիմը դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Share |

Լրահոս

Loading...