Լոկոմոտիվ ՖԱ-ն տուգանվել է երկու միլիոն դրամով

20:18 20.08.2019

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի՝ «Վան»-«Լոկոմոտիվ» հանդիպումն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մնացել է անավարտ։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որտեղ որոշվել է «Վան»-«Լոկոմոտիվ» (ԱԽ012) խաղին («Լոկոմոտիվ» ակումբի նախագահի հրահանգով 90+4 րոպեին խաղը լքելու) համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն`«Լոկոմոտիվ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով, «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000000 ՀՀ դրամ։

Նիստի մյուս որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Share |

Լրահոս

Loading...