Մանչեսթեր Յունայթեդը ոչ-ոքի խաղաց Վուլվերհեմփթոնի հետ (տեսանյութ)

00:52 20.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Վուլվերհեմփթոնի» հետ:

Սա ԱՊԼ-ի երկրորդ տուրի վերջին հանդիպումն էր: 

Խաղն անցավ հետաքրքիր պայքարում ու ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Անտոնի Մարսիալը:

Երկրորդ կեսում «գայլերը» վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Անչափ գեղեցիկ գոլով աչքի ընկավ Ռուբեն Նևեշը:

«Կարմիր սատանաները» կարող էին այս խաղում հաղթանակ կորզել, սակայն 68-րդ րոպեին Պոլ Պոգբան չկարողացավ իրացնել 11-մետրանոցը:

Այս խաղից հետո ՄՅՈւ-ն 4 միավորով 4-րդ տեղում է: «Վուլվերհեմփթոնը» 2 միավորով 13-րդն է:

Share |

Լրահոս

Loading...