Բելգիացի գիտնականները պարզել են Մեսսի-Ռոնալդու զույգից լավագույնին

21:07 20.08.2019

Լյովենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) գիտնականները մշակել են բանաձև, որի օգնությամբ պարզել են լավագույնին՝ Կրիշտիանու Ռոնալդու և Լիոնել Մեսսի զույգից:

Բանաձևը կրում է VAEP կրճատ անվանումը և դիտարկում է ոչ միայն գոլերի և գոլային փոխանցումների քանակը, այլև գնահատական է տալիս ընդհանուր առմամբ բոլոր խաղային գործողություններին՝ հարվածներին, փոխանցումներին, շրջանցումներին, սահընկումներին և այլն: ուսումնասիրության համար վերցվել են Մեսսիի և Ռոնալդուի ցուցանիշները՝ սկսած 2013/14 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջան:

«Առաջին մրցաշրջաններում Ռոնալդուի և Մեսսիի արդյունքները գրեթե հավասար էին։ Սակայն 2015/16 մրցաշրջանում Մեսսին սկսել է շրջանցել իր հավերժական մրցակցին», - պատմել է ասպիրանտը, որը մասնակցել է հետազոտությանը։ Արդյունքում՝ Մեսսիի միջին VAEP ցուցանիշը մեկ խաղում 1.21 է, իսկ Ռոնալդուի ցուցանիշը՝ 0.61: 

Հիշեցնենք, որ Լեոն ու Կրիշտիանուն ունեն հինգական «Ոսկե գնդակ»։

Share |

Լրահոս

Loading...