Կամաչո. Առանց աշխարհի գավաթի Մեսսին չի կարող լինել լավագույնն աշխարհում

13:49 20.08.2019

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն պարզաբանել է, թե ինչու «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին չի համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

«Մեսսին շատ լավ ֆուտբոլիստ է, բայց դու չես կարող լինել լավագույնն աշխարհում կամ պատմության մեջ, եթե չես հաղթում Աշխարհի առաջնությունում: Ո՛չ, առանց աշխարհի գավաթի Մեսսին չի կարող լինել լավագույնը: Աշխարհի գավաթը լավագույն տիտղոսն է, որի կարող է ձգտել ֆուտբոլիստը, իսկ արգենտինացիները դա միշտ պահանջնելու են Մեսսիից:

Միևնույն ժամանակ, Մեսսին ցանկացած պահի կարող է վճռել ցանկացած հանդիպման ելք: Մրցակիցը կարող է շատ բարձրակարգ թիմ լինել, սակայն Մեսսին միայնակ կարող է վերացնել կարգերի տարբերությունը: Բացի այդ, ես տեսնում եմ, որ նա կարող է լավ մարզիչ դառնալ:

Ինչ վերաբերվում է Մեսսիի և Մարադոնայի համեմատությանը՝ հաշվի առնելով Դիեգոյի տաղանդը... Եթե նա իր կարիերային վերաբերվեր այնքան լուրջ, որքան Ռոնալդուն և Մեսսին, մինչ օրս կխաղար և կհաղթեր»,- Կամաչոյի խոսքը մեջբերել է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...