Գարի Նևիլն Ալեքսիս Սանչեին աղետ է անվանել

12:55 20.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է Ալեքսիս Սանչեսի մասին.

«Ուրախ էի նրա տեղափոխության համար, քանի որ ամուր խաղացող էր, հանդես էր գալիս եզրերում ու գոլի հեղինակ էր դառնում գրեթե ամեն խաղում: Սակայն նա իսկական աղետ դարձավ: Չգիտեմ, թե ինչ պատահեց:

Երևի, գոյություն ունի երկու Ալեքսիս Սանչես: Մեկը հանդես էր գալիս «Արսենալում» և «Բարսելոնայում», մյուսը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Ակումբը պետք է ազատվի նրանից»,- Նևիլի խոսքը մեջվերում է Sky Sports-ը: 

Share |

Լրահոս

Loading...