Ֆիլ Նևիլը կոչ է արել բոյկոտել սոցիալական ցանցերը Պոգբային վիրավորելուց հետո

23:46 20.08.2019

Անգլիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը կոչ է արել բոյկոտել սոցիալական ցանցերը:

Մասնագետն այս նախաձեռնությամբ է հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին սոցիալական ցանցերում ռասիստական վիրավորանքներ հայտնվելուց հետո:

«Այժմ մենք պետք է վճռական քայլեր ձեռնարկենք՝ միավորելով ողջ ֆուտբոլային հանրության ուժերը։ Ինձ հետաքրքրում է՝ արդյոք կստացվի բոյկոտել սոցիալական ցանցերը, քանի որ ոչ Twitter-ы, ոչ Instagram-ը ոչինչ չեն կարող անել այդ խնդրի հետ։ Նրանք միայն նամակ են ուղարկում փոստով, որում հայտնում են, որ հետաքննություն է ընթանում, բայց իրականում ոչինչ տեղի չի ունենում։ Ես լիովին կորցրել եմ հավատը սոցիալական ցանցերում այդ բաժինների ղեկավարների նկատմամբ, ուստի եկեք իսկապես հզոր հայտարարություն անենք՝ վեց ամսով դադարեցնենք օգտվել սոցիալական ցանցերից։ Տեսնենք, թե դա ինչպես կազդի ընկերության վրա», - Նևիլի խոսքը մեջբերում Է BBC-ն:

Share |

Լրահոս

Loading...