Նեյմարը կարող է դառնալ Կիպրոսի քաղաքացի

18:32 20.08.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բանակցություններ է վարում The Icon էլիտար համալիրում բնակարան գնելու շուրջ, որի կառուցմամբ զբաղվում է Imperio Properties ընկերությունը, հաղորդում է Kipros News-ը:

Նեյմարի գործակալ Պինի Զահավիին Imperio-ի վաճառքի գրասենյակում նկատել են ընկերության գլխավոր տնօրեն Յանիս Միսիրլիսի հետ: Կիպրոսում բնակարան գնելը թույլ կտա Նեյմարին ստանալ այդ երկրի քաղաքացիություն: Ներդրումային ծրագրի համաձայն,  Կիպրոսի քաղաքացի կարող է դառնալ յուրաքանչյուր ներդրող, որը ներդրել է 2 մլն եվրո երկրի տնտեսության մեջ, այդ թվում՝ անշարժ գույքի տեսքով: 

Լիմալոսի առափնյա շրջանների 500 քմ տարածք պարունակող բնակարանները արժեն մոտավորապես 5 միլիոն եվրո: Այդ գումարը բավարար կլինի, որ բրազիլացի մարզիկը ստանա երկրորդ քաղաքացիություն: Կիպրոսում անշարժ գույք ձեռք բերելը կարող է խոսել ՊՍԺ-ի  և «Բարսելոնայի» միջև բանակցությունների վերսկսման մասին: Դրան կարող է նպաստել բրազիլացու՝ Կիպրոսի քաղաքացի լինելը:

Share |

Լրահոս

Loading...