ՊՍԺ-ն կմերժի Նեյմարի տրանսֆերի համար Բարսելոնայի առաջարկը

16:16 20.08.2019

ՊՍԺ-ն չի պատրաստվում վարձավճարով բաց թողնել բրազիլացի հարձակվող Նեյմարին:

«Բարսելոնան» ծրագրում է առաջիկա ժամերին պաշտոնական առաջարկ անել խաղացողի համար: Կատալոնացիները ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին, այնուհետև գնել ամբողջ տրանսֆերը:

ESPN-ը նշում է, որ նման առաջարկի դեպքում փարիզցիները կմերժեն «կապտանռնագույններին»: Ակումբում վստահ չեն, որ «Բարսելոնան» հաջորդ ամռանը կկարողանա ամբողջովին գնել Նեյմարին: ՊՍԺ-ում կարծում են, որ «Բարսելոնան» կխնդրի գումարը վճարել մաս-մաս, ինչը ձեռնտու չէ փարիզյան ակումբին:

Share |

Լրահոս

Loading...