Պոգբան ԱՊԼ-ի պատմության վատագույն 11-մետրանոցներ իրացնողների թվում է

13:14 20.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում վաստակեց 11-մետրանոց տուգանային, սակայն չկարողացավ այն անվրեպ իրացնել:

Վրիպման արդյունքում Պոգբան ընդգրկվել է Պրեմիեր լիգայի պատմության վատագույն 11-մետրանոցներ իրացնողների թվում:

Այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք առնվազն 10 անգամ 11-մետրանոց են իրացրել, Պոգբան գտնվում է 6-րդ հորիզոնականում: Պոգբան ԱՊԼ-ում 11 անգամ է մոտեցել 11-մետրանոց նշակետին և 7 անգամ է գոլ խփել (36% վրիպում):

Այս ցանկում առաջինը Խուան Պաբլո Անխելն է՝ 10 հարվածից 5 գոլ (50%), երկրորդ հորիզոնականում էլ Ռիյադ Մարեզն է, որը 12 անգամ է 11-մետրանոց իրացրել, սակայն միայն 7 գոլ է խփել (42%):

Share |

Լրահոս

Loading...