Գրանցումը սոցցանցերում դարձրեք անձնագրով. Մագուայրին զայրացրել են Պոգբային վիրավորողները

18:50 20.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը Twitter-ում մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ կապված միջադեպը «Վուլվերհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղից հետո (1-1):

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «գայլերի» հետ հանդիպման ժամանակ չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, որից հետո սոցցանցերում նրան քննադատության և վիրավորանքների են ենթարկել, այդ թվում՝ ռասայական հողի վրա: Ակումբն ավելի ուշ հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել Է օգտատերերի գործողությունները և հայտնել է նրանց ինքնությունները պարզելու մտադրության մասին: 

«Նողկալի է: Սոցիալական ցանցերը պետք է ինչ-որ բան անեն այս երևույթի հետ: Յուրաքանչյուր անձնական հաշիվ պետք է հաստատվի անձնագրով կամ վարորդական իրավունքով: Կանգնեցրեք այդ խղճուկ տրոլներին, որոնք բազմաթիվ հաշիվներ են ստեղծում, որպեսզի վիրավորեն մարդկանց», - ասված է Մագուայրի հայտարարության մեջ:

Share |

Լրահոս

Loading...