Բարսելոնան հերթական առաջարկն է արել ՊՍԺ-ին

10:45 20.08.2019

«Բարսելոնայի» ղեկավարությունը չի հրաժարվում «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին վերադարձնելու մտադրությունից:

Sky Sports-ը հաղորդում է, որ կատալոնական ակումբը Նեյմարի տրանսֆերը ստանալու հերթական փորձն է կատարել: «Բարսելոնան» ՊՍԺ-ին առաջարկել է վարձակալել 27-ամյա հարձակվողի տրանսֆերը՝ այն գնելու առաջնահերթ իրավունքով:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊՍԺ-ն չի ցանկանում Նեյմարի տրանսֆերը զիջել «Բարսելոնային» և ավելի շատ հակված է այն «Ռեալին» վաճառելու տարբերակին: Մադրիդյան ակումբը ևս բանակցություններ է վարում տրանսֆերի վերաբերյալ, սակայն դրանցում որևէ հստակություն չկա:

Անձամբ Նեյմարը ՊՍԺ-ին տեղեկացրել է, որ ցանկանում է մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը փոխել ակումբը:

Հիշեցնենք, որ բրազիլացին 2017 թվականին է ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ:

Share |

Լրահոս

Loading...