Պուլիշիչը ժամանակին հրաժարվել է ՄՅՈւ տեղափոխվել Մոուրինյուի պատճառով

10:59 20.08.2019

ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը, որի տրանսֆերն այս ձմռանը գնել էր «Չելսին», կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: The Telegraph-ը գրում է, որ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «կարմիր սատանաների» կազմ Ժոզե Մոուրինյուի պատճառով:

Պուլիշիչը լսել է, որ պորտուգալացու օրոք երիտասարդ խաղացողները քիչ խաղաժամանակ են ստանում: Բացի այդ, Պուլիշիչի հայրը բացասական է վերաբերվել Մոուրինյուին:

Հիշեցնենք, որ «Չելսիի» հետ պայմանագիր համաձայնեցնելուց հետո, լոնդոնցիները թույլատրել են խաղացողը 2018/19 մրցաշրջանի երկրորդ հատվածը նույնպես անցկացնել Դորտմունդի  «Բորուսիայի» կազմում:

Նախորդ մրցաշրջանում «իշամեղուների» կազմում Պուլիշիչը մասնակցել է 30 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...