Փյունիկի դարպասապահը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

11:25 20.08.2019

Սեպտեմբերի 5-ին և 10-ին Մոնտենեգրոյի ազգային հավաքականը կխաղա Հունգարիայի (ընկերական) և Չեխիայի (Եվրո-2020, ընտրական փուլ) հավաքականների հետ:

Այդ խաղերին նախապատրաստվելու համար «Փյունիկից» Մոնտենեգրոյի հավաքական է հրավիրվել դարպասապահ Անդրիա Դրագոևիչը: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

Հավելենք, որ Մոնտենեգրո - Հունգարիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, ժամը 22:45-ին, իսկ Մոնտենեգրո - Չեխիա խաղը՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 22:45-ին:

Share |

Լրահոս

Loading...