Ռաֆայել Նազարյանը՝ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ

17:26 20.08.2019

Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ․-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (15 միավոր)։

Նազարյանն աշխատել է նաև ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Երկրի գլխավոր թիմում 1997-ից 2007-ը անցկացրել է 23 խաղ, խփել 1 գոլ։

Օգոստոսի 21-ին և 23-ին Հայաստանի Մ19 հավաքականը Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ կհանդիպի Լիբանանի ընտրանուն։

Share |

Լրահոս

Loading...