Ռիբերին այս շաբաթ բուժզննում կանցնի Ֆիորենտինայում

19:50 20.08.2019

Կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին այս շաբաթ Ֆլորենցիայում բուժզննում կանցնի «Ֆիորենտինա» տեղափոխվելու համար։ Այս մասին սոց․ցանցերից մեկի իր էջում տեղեկացրել է Sky Sport-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նա հավելել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը։

 Ավելի վաղ Ռիբերին ակնարկել էր, որ շուտով կտեղափոխվի «Ֆիորենտինա»։ Ֆուտբոլիստն «Ինստագրամի» իր էջում լուսանկար էր տեղադրել ու գրել․ «Պատրաստ եմ նոր մարտահրավերին»։ «Բավարիայում» նրա նախկին թիմակից Լուկա Տոնին մեկնաբանություններում դիմել էր ֆրանսիացուն․ «Իմ եղբայրը․․․հիանալի խաղացող է։ Իտալիա՞ ես տեղափոխվում։ Հահահա»։ Մեկնաբանությանը Ռիբերին պատասխանել էր մի շարք «սմայլիկներով»։

Ներկայումս Ռիբերին ազատ գործակալի կարգավիճակ ունի ու իտալական ակումբ կտեղափոխվի անվճար։      

Share |

Լրահոս

Loading...