Ռոբենը նշել է իր կարիերայի լավագույն մարզչին

21:43 20.08.2019

Լոնդոնի «Չելսիի», «Ռեալի», «Բավարիայի» և Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ իր կարիերայի լավագույն մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է:

«Աշխատել եմ շատ հրաշալի մարզիչների հետ, բայց նրանց մեջ լավագույնը Գվարդիոլան էր։ Ինձ շատ էր դուր գալիս աշխատել նրա ղեկավարությամբ։ Նա ֆուտբոլային հանճար է։ Երբ Պեպը գլխավորեց «Բավարիան», ես 30 տարեկան էի։ Այդ տարիքում պարզապես փորձում ես խաղալ գոնե ոչ ավելի վատ, բայց Գվարդիոլայի շնորհիվ ես պրոգրեսս ունեցա։ Խաղացի այնպիսի դիրքերում, որտեղ նույնիսկ ինձ չէի պատկերացնում», - Ռոբենի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բավարիան» մարզել է 2013-2016 թվականներին։ Այդ ընթացքում ակումբը երեք անգամ դարձել Է Գերմանիայի չեմպիոն։

Share |

Լրահոս

Loading...