Չելսին աջակցել է Սարիին, որի մոտ թոքաբորբ է ախտորոշվել

20:53 20.08.2019

«Չելսին» աջակցել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, որն այժմ գլխավորում է «Յուվենտուսը»․ մասնագետի մոտ թոքաբորբ է ախտորոշվել։

 «Մենք բոլորս «Չելսիում» լավագույն մաղթանքներն ենք հղում Մաուրիցիո Սարիին, որը հիմա բուժվում է թոքաբորբից։ Շուտափույթ ապաքինում, Մաուրիցիո՛»,- ասվում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայության՝ թվիթերյան էջում տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին թուրինցիների մամուլի ծառայությունը հաղորդել էր Սարիի ախտորոշման մասին։ 60-ամյա իտալացի մարզչին բժիշկները հատուկ թերապիա են նշանակել։ Առաջիկայում Սարին չի կարող ղեկավարել թիմը։

Սարին «Յուվեն» գլխավորել էր այս տարվա հունիսին։

 

Share |

Լրահոս

Loading...