Սուլշեր. Գիտեինք, որ Վուլվզը խաղալու է այնպես, կարծես նրանց տունն այրվում է

09:53 20.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման արդյունքը: ԱՊԼ-ի երկրորդ տուրում «կարմիր սատանաները» ոչ-ոքի՝ 1-1 խաղացին մրցակցի հետ.

«Մենք վերահսկում էինք գնդակը,առաջինը գոլ խփեցինք, սակայն գիտեինք, որ նրանք երկրորդ խաղակեսում խաղալու են այնպես, կարծես այրվում է նրանց տունը: Հնարավոր է՝ նրանք արժանի էին գոլի հեղինակ դառնալուն: Կարծում եմ՝ այնուհետև մենք խաղը մեր ձեռքը վերցրինք ու կարող էինք հաղթել:

Մենք աշխատում ենք մեր խաղը բարելավելու ուղղությամբ: Երիտասարդ թիմ ունենք, որը դեռ սովորում է: Այսօր մենք դասեր սովորեցինք խաղադաշտում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի երկու տուրից հետո ՄՅՈւ-ն վաստակել է 4 միավոր:

Share |

Լրահոս

Loading...