Հոր մահվան պատճառով Անիսիմովան չի մասնակցի US Open-ին

12:32 20.08.2019

17-ամյա ամերիկուհի Ամանդա Անիսիմովան չի մասնակցի ԱՄՆ-ի բաց առաջնությանը:

ESPN-ը գրում է, որ նման որոշման պատճառը թենիսիստուհու հոր և մարզչի՝ Կոնստանտինի մահն է: Վերջինիս մահացած գտել են երկուշաբթի, մահվան պատճառը դեռ հայտնի չէ:

Ավելի վաղ մեջքի վնասվածքի պատճառով Անիսիմովան չի մասնակցել Տորոնտոյի և Ցինցինատիի մրցաշարերին:

Այժմ Ամանդան աշխարհի 24-րդ ռակետն է: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 36 հանդիպման, տոնել է 23 հաղթանակ, չեմպիոն է դարձել Բոգոտայի մրցաշարում: 2017 թվականին Ամանդան հաղթել է US Open-ի պատանիների մրցաշարում: 

Հավելենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնությունն անցկացվելու է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը:

Share |

Լրահոս

Loading...