Պաշտոնական. Ուրարտուի հարձակվողը տեղափոխվեց Ալաշկերտ

09:47 21.08.2019

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ:, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

2015-2018 թթ. 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Ռադնիկ» ակումբում, որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը:

Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր առաջնության մեկնարկը Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտուի» կազմում` դառնալով 5 գոլի հեղինակ:

«Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտի» դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,-  ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է «Ալաշկերտի» նորեկը:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» երեկ հայտարարել էր ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկկողմանի համաձայնությամբ խզման մասին:

Share |

Լրահոս

Loading...