Արարատ-Արմենիայի մարզումը Դյուդելանժի հետ խաղից առաջ․ ArmSport-ի ֆոտոշարքը

18:46 21.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում հյուրընկալելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։

Այսօր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և կիսապաշտպան Գոռ Մալաքյանը հանդիպել են լրագրողների հետ, ապա թիմը մարզում է անցկացրել։

ArmSport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ներկա է եղել Հայաստանի չեմպիոնի մարզմանը։ Ֆոտոշարքը կարող եք դիտել այս հղմամբ։

«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 19։00-ին։ Խաղը հեռարձակելու է Առաջին ալիքը։

Share |

Լրահոս

Loading...