Sinquefield Cup. Արոնյանը պարտություն կրեց չորրորդ տուրում

10:47 21.08.2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում մրցեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Արոնյանը սևերով պարտվեց մրցակցին: Պարտիան ավարտվեց 53-րդ քայլում: Նախորդ երեք տուրերում Լևոնը ոչ-ոքի էր խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Անիշ Գիրիի և Վիշվանաթան Անանդի հետ: 

Չորրորդ տուրում կայացել են հետևյալ խաղերը.

Վիշվանաթան Անանդ - Սո Ուեսլի՝ ոչ-ոքի

Ֆաբիանո Կարուանա - Լևոն Արոնյան 1-0

Անիշ Գիրի - Մաքսիմ Վաշիե-Լագրաս՝ ոչ-ոքի

Սերգեյ Կարյակին - Յան Նեպոմեշիյ՝ ոչ-ոքի 

Շախրիյար Մամեդյարով - Մագնուս Կառլսեն՝ ոչ-ոքի

Հիկարու Նակամուրա - Դինգ Լիրեն՝ ոչ-ոքի

Ներկա պահին Լևոն Արոնյանը վաստակած 1,5 միավորով հետնապահների թվում է: Հաջորդ տուրում հայազգի գրոսմայստերի մրցակիցը Շախրիյար Մամեդյարովն է: 

Share |

Լրահոս

Loading...